Դերասանուհի Աննա Մաքսիմն իր սոցիալական էջերում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեկոյան սպիտակ զգեստով, շպարով ու գեղեցիկ սանրվածքով է։
«Ես պատրաստ չեմ ամուսնության, ինձ խայտառակ չանեք»,-ասում է դերասանուհին, տեսանյութն ավարտվում է, երբ բացում են Աննայի աչքերին կապած ժապավենը։
Ավելի ուշ հրապարակած տեսանյութում երևում է, որ դերասանուհուն անակնկալ են արել ու ավտոմեքենա նվիրել։
«Երբ գնում ես սովորական ֆոտոշութի, սակայն պարզվում է անհնարինն արդեն քո կյանքի մի մասն է...Շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր իմ կողքին են թե տխուր և թե հատկապես ուրախ պահերին։ Շնորհակալ եմ և հուսով, որ մի օր էլ անձնական երջանկության կազմակերպիչը կհանդիսանաք»,-ընկերներին ու այլոց ուղղված խոսքում նշել է նա։