Պոլիտեխնիկը ՀՀ ԿԳՄՍ Նախարարի հրամանով երաշխավորվել է 30 կրեդիտի դասընթացի միջոցով մանկավարժի հավատարմագրող կազմակերպություն


Պոլիտեխնիկը ՀՀ ԿԳՄՍ Նախարարի հրամանով երաշխավորվել է 30 կրեդիտի դասընթացի միջոցով մանկավարժի հավատարմագրող կազմակերպություն
Մայիս 31 13:36 2023

Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Ուրախությամբ հայտնում եմ, որ Պոլիտեխնիկը ՀՀ ԿԳՄՍ Նախարարի հրամանով երաշխավորվել է 30 կրեդիտի դասընթացի միջոցով մանկավարժի հավատարմագրող կազմակերպություն:

?«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, իրավունք կստանան դասավանդել ՀՀ հանրակրթական դպրոցներում։

✅ՀՀ ԿԳՄՍ նախարարի թիվ 431-Ա/2 հրամանով Պոլիտեխնիկը երաշխավորվել է իրականացնելու մանկավարժի որակավորում չունեցող անձանց, մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի դասընթացի միջոցով, մանկավարժի հավաստագրում։

?Պոլիտեխնիկը հրավիրում է բնագիտական (STEM) ոլորտի բարձրագույն կրթությամբ մասնագետներին վերապատրաստվել ՀԱՊՀ շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում մանկավարժի հավաստագիր ստանալու նպատակով։