Իտալիայում նկարահանումների ժամանակ մահացել է Marvel-ի դերասան Ռեյ Սթիվենսոնը


Իտալիայում նկարահանումների ժամանակ մահացել է Marvel-ի դերասան Ռեյ Սթիվենսոնը
Մայիս 23 14:58 2023

Իտալիայում նկարահանումների ժամանակ մահացել է բրիտանացի դերասան Ռեյ Սթիվենսոնը, ով խաղում էր Marvel's-ի ֆիլմերում, գրում է La Repubblica թերթը։

 

Ինչպես պարզաբանել է հրատարակությունը, շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, արտիստն իրեն վատ է զգացել և տեղափոխվել է Տիրենյան ծովում գտնվող Իսկիա կղզու հիվանդանոց։ Մի քանի օր կլինիկայում նրա վիճակը չի բարելավվել։ Սթիվենսոնը մահացել է մայիսի 22-ին՝ 59 տարեկան հասակում։ Դերասանի մահվան ստույգ պատճառը դեռևս չի բացահայտվել։

 

Դերասանը հեռուստադիտողներին հայտնի է «Հռոմ» հեռուստասերիալում լեգեոներ Տիտուս Փուլոնի և «Թորի» մասին Marvel-ի ֆիլմերում Վոլստագի դերերով։ Բացի այդ, նա դերակատարումներ է ունեցել Vikings, Dexter, Medici հեռուստասերիալներում, Divergent, The Book of Eli, The Irishman ֆիլմերում։

 

    



loading...