Զոհված զինշառայողների ծնողներին հայհոյող հերթական օգտատերը. (լուսանկար)


Զոհված զինշառայողների ծնողներին հայհոյող հերթական օգտատերը.  (լուսանկար)
Մայիս 19 23:00 2023

Ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր շարունակում են հայհոյանքներ գրել զոհված զինծառայողների ծնողներին։ Ծնողներից մի մասը կարծում են որ սա իշխանության կողմից ուղղորդվող գործողություն է։

Ձեզ ենք ներկայացնում տարբեր հայհոյանքներ գրող և տարածող այս օգտատիրոջ լուսանկարը։

Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 15.00 Շենգավիթ վարչական շրջանի դատարանում տեղի կունենա քառասունչորսօրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մոր , Գայանե Հակոբյանի գործով դատական նիստը: ինչպես հայտնի է վերջինս մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն Աշոտ փաշինյանին իբրև թե  առևանգելու մեջ։  Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 17 -ին։ Դատարանի բակում զոհված զինծառայողների ծնողները տեսնելով աշոտ փաշինյանին մոտեցել են զրուցելու։ Գայանե Հակոբյանը առաջարկել է նստել իր մեքենան և զրուցել, մասնավորապես ասելով՝ արի գնանք եռաբլուր տես հերդ ինչ է արել ։

Ենթադրյալ առևանգման մասին լուրը առաջինը հրապարակել էր Փաշինյանների ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, այնուհետև նաև հրապարակեց կադրերը թե ինչպես է աշոտ փաշինյանը դուրս նետվում մեքենայից։ 

Ոստիկանները բռնի ուժով  որդիների կանչ հկ ից բերման ենթարկեցին զոհված զինծառայողների ծնողներին , այդ թվում և Գայանե Հակոբյանին։ Երրորդ օրն է Գայանե Հակոբյանը ձերբակալված է , նա հայտարարել է հացադուլ։ շուրջ երեք օր տևող դատական նիստերը  պարբերաբար  ընդմիջվում էին որոնք ուղեկցվում էին բողոքի ակցիաներով հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ ։ 

 

Ուշագրավն այն է որ զոհված զինծառայողի մոր վերաբերյալ որոշում պետք է կայացնի այն դատավորը որը կրում է տիկին Գայանեի որդու՝ հերոս Ժորայի անունը։