Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր․ Ռուբեն Մելիքյան


Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր․ Ռուբեն Մելիքյան
Մայիս 19 08:28 2023

Զոհված զինծառայողի Ժորա Մարտիրոսյանի ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։«Էն աստիճան հագեցած օր էր, որ նույնիսկ քնել չեմ կարողանում։

 

Հիշեցնեմ, որ տիկին Գայանեի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ քննչական մարմինը Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, մինչդեռ նրա ձերբակալման որոշումը բողոքարկվել է։ Կառավարությունը մեծ թվով ոստիկանական ուժեր էր կենտրոնացրել է Շենգավիթի դատարանի մոտ։ Իրավիճակն առաջին ատյանի դատարանի նստավայրի մոտ գիշերը երբեմն լարված է եղել։ 

Դատարանին հարակից Արշակունյաց պողոտան երկար ժամանակ փակ է եղել։ Ձերբակալված Գայանե Հակոբյանի աջակիցները փակելով կոչ էին անում նրան ազատ արձակել։ Նաև քայլերթ արեցին։