Փակ շուկայի մոտ 5 ավտոմեքենա է բախվել․ կան տուժածներ


Փակ շուկայի մոտ 5 ավտոմեքենա է բախվել․ կան տուժածներ
Մայիս 18 10:04 2023

Մայիսի 18-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ժ․ Հ․), «Toyota Vitz» (վարորդ՝ Կ․ Ն․), «Toyota Corolla» (վարորդ՝ Մ․ Գ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Պ․) և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածներ՝ Ի․ Գ․-ն (ծնված 1990 թ.) և Մ․ Գ․-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Ի․ Գ․-ն (ծնված 1987 թ.) և Գ․ Ք․-ն (ծնված 1987 թ.)՝ «Էրեբունի» ԲԿ, իսկ Լ․ Ղ․-ն (ծնված 1993 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:



loading...