Լաչինի միջանցքով մարդասիրական օգնությունը դադարեցված է, քանի որ «Կարմիր խաչ»-ը որոշումներ կայացնողների հետ ընթացակարգերն է հստակեցնում


Լաչինի միջանցքով մարդասիրական օգնությունը դադարեցված է, քանի որ «Կարմիր խաչ»-ը որոշումներ կայացնողների հետ ընթացակարգերն է հստակեցնում
Մայիս 17 11:48 2023

 

Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն չի իրականացվում, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի ընթացակարգեր հստակեցնելու խնդիր ունի։

«Այս պահին մարդասիրական օգնության գործողությունները դադարեցված են, քանի որ ԿԽՄԿ-ն իր մարդասիրական տեղաշարժի հետ կապված ունի որոշակի ընթացակարգեր. որոշումներ կայացնողների հետ ընթանում է երկխոսություն՝ հստակեցնելու ընթացակարգերը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Թե ինչ ընթացակագերի մասին է խոսքը՝ նա ասաց, որ ԿԽՄԿ-ն չի կարող երկխոսության մանրամասները հանրայնացնել։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: