Dolce & Gabbana-ն 1200 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ է ներկայացրել, որոնք նման են աղբի սեւ տոպրակի


Dolce & Gabbana-ն 1200 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ է ներկայացրել, որոնք նման են աղբի սեւ տոպրակի
Մարտ 21 20:35 2023

Իտալական Dolce & Gabbana նորաձեւության տունը թողարկել է 1200 դոլար արժողությամբ սեւ աղբի տոպրակի նմանվող սպորտային կոշիկներ։

Կոշիկները որակելով որպես «ֆուտուրիստական»՝ իտալական նորաձեւության տունը պնդում է, որ միջին բարձրության Wave մարզակոշիկները միաձուլում են ոճը «մետատիեզերքի» հետ՝ ստեղծելով «անժամանակ» եւ «ժամանակակից» միությունը։

Սակայն նորաձեւության սիրահարները կարծես թե չեն հերթագրվում սպորտային կոշիկների համար: Նրանցից շատերը սոցիալական ցանցերում ծաղրել են կոշիկները։ «D&G սպորտային կոշիկներն ու պայուսակը երկուսը մեկում են»,- գրել է օգտատերերից մեկը։

д2.jpg (27 KB)

Շքեղ ապրանքանիշի տարբեր ոճերը միշտ չէ, որ պրակտիկ են: Քիմ Քարդաշյանին նույնիսկ բռնացրել են, երբ կիպ զգեստի պատճառով դժվարանում էր աստիճաններ բարձրանալ։