Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը սասանելու Արևմուտքի անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով


Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը սասանելու Արևմուտքի անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Մարտ 20 16:27 2023

Հարավային Կովկասում իրավիճակի՝ անհանգստություն պատճառող զարգացումներն են քննարկվել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի միջև այսօր տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։

 

Այդ մասին քիչ առաջ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

 

 

ՌԴ արտգործնախարարը  որպես անհանգստություն պատճառող զարգացում մատնանշեց, իր ձևակերպմամբ, Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու՝ Արևմուտքի անթաքույց փորձերը։

 

«Արևմուտքի երկրների կողմից տեսնում ենք Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու անթաքույց փորձեր, եկեք իրերն իրենց անուններով կոչենք, տեսնում ենք նաև տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը սասանելու փորձեր՝ հիմնված ոչ թե տարածաշրջանային երկրների շահերի մասին Արևմուտքի մտահոգվածության, այլ սեփական աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու նրանց նախանձախնդիր մոտեցման վրա»,- հայտարարեց Սերգեյ Լավրովը։

 

 

«Վստահ եմ, որ այդպիսի փորձերը դատապարտված են ձախողման»,- հավելեց ՌԴ ԱԳ նախարարը։