7 զոհ ու 69 վիրավոր․ մանրամասներ՝ Կուրսկում տեղի ունեցած ողբերգական դեպքից


7 զոհ ու 69 վիրավոր․ մանրամասներ՝ Կուրսկում տեղի ունեցած ողբերգական դեպքից
Հունիս 1 10:13 2025

Այս գիշեր ՌԴ Կուրսկում կամրջի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել է։

 

«Այս պահի դրությամբ տուժածների թիվը հասել է 69, այդ թվում 3 երեխա։ 3 տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում մի երեխա»,– հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Կլիմով-Մոսկվա թիվ 86 ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից Մոսկվայի ժամանակով 22:44-ին: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել տրանսպորտի գործունեությանը անօրինական միջամտության պատճառով։