Վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի մոտ դրական տեղաշարժ չի արձանագրվել


Վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի մոտ դրական տեղաշարժ չի արձանագրվել
Մարտ 20 12:10 2023

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

 

Շուշան Հունանյանը նշեց, որ դերասանուհու վիճակում դրական տեղաշարժ չի արձագրվել, նա վերակենդանացման բաժանմունքում է։

 

 

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։