Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է ձեր մասին, նույնիսկ եթե դուք բաժանվել եք. 10 նշան


Ինչպես հասկանալ, որ տղամարդը մտածում է ձեր մասին, նույնիսկ եթե դուք բաժանվել եք. 10 նշան
Մարտ 19 17:27 2023

Թեև ասվում է. «աչքից հեռու, սրտից դուրս», բայց … որոշ ժամանակ անց նախկինը կարող է սկսել ավելի ու ավելի շատ մտածել ձեր մասին, կարոտել և ցանկանալ վերադարձնել ձեր հարաբերությունները:

Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդն իսկապես մտածում է ձեր մասին և երազում հարաբերությունները վերականգնելու մասին:

 

1. Ձեզ հետ կապի դուրս գալու նրա փորձերը

Տղամարդը սկսում է հաճախակի զանգահարել կամ գրել։ Նա բառացիորեն ամեն ինչի մեջ առիթ է ման գալիս ձեզ հետ շփվելու համար։ Կամ նույնիսկ պարզապես կարող է գրել. «ինչպե՞ս ես»: Կամ կարող է հորինել անիրական, ֆանտաստիկ պատճառաբանություն զանգի կամ SMS-ի համար: Չնայած դուք կպնդեք, որ նրա այդ զանգը ոչինչ չի նշանակում, որ նա պարզապես պատահաբար հիշել է ձեզ և որոշել է պարզել, թե ինչպես են ձեր գործերը։ Բայց սա խաբեություն է։ Իրականում տղամարդը գրում կամ զանգում է կնոջ հետ մտերմության պակասի պատճառով: Ձեր միջև դեռ անխափան էներգետիկ կապ կա։

 

Տղամարդը սովոր է տեղյակ լինել ձեր բոլոր նորություններին և իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ձեր կյանքում: Նա ճանաչում է ձեր ընկերներին, հարազատներին, գործընկերներին, հիշում է ձեր բոլոր խնդիրները, անհանգստությունները, խուճապները, ուրախ իրադարձությունները։ Եվ հիմա, երբ դուք բաժանվել եք, տղամարդը կորցրել է ձեր և ձեր կյանքի մասին լուրերի աղբյուրը։ Եվ նա դեռ ցանկանում է տեղյակ լինել ձեր կյանքի մասին: Եվ նա կարոտում է ձեզ հետ շփումները: Ի վերջո, եթե տղամարդը չմտածեր իր նախկինի մասին, նա իր ժամանակը չէր վատնի զանգերի և հաղորդագրությունների վրա՝ պարզապես իմանալու համար, թե ինչպես են նրա գործերը:

 

2. Տղամարդը շարունակում է ձեզ սիրալիր խոսքեր ասել՝ ինչպես ձեզ հետ զրույցում, այնպես էլ ձեր մասին զրույցներում

Տղամարդը, իհարկե, կարող է ասել, որ այդ խոսքը պատահաբար, սովորության համաձայն թռավ իր լեզվից։ Բայց, ինչպես գիտենք, պատահական ոչինչ չի լինում։ Սա նշան է, որ տղամարդը դեռևս զգացմունքներ ունի ձեր հանդեպ, և ցանկություն՝ վերադարձնելու ձեզ հետ հարաբերությունները:

3. Տղամարդն անընդհատ դիմում է ձեզ օգնության կամ խորհրդի համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում ամեն ինչ կարելի է գտնել ինտերնետում մեկ սեղմումով: Բայց տղամարդը, ով կարոտում է իր նախկինին, անպայման խորհուրդներ կխնդրի և օգնությամբ կդիմի ձեզ։ Օրինակ՝ տղամարդը ձեզանից կհարցնի վարսավիրի, ատամնաբույժի հեռախոսահամարը, նա կխնդրի ձեզ հղում ուղարկել այն կայքին, որտեղ պատվիրել եք հանգստի փաթեթներ։

Ավելին՝ Mediamag.am