«Քաղաքականության վեկտորի փոփոխությունը կարող է կենսական սպառնալիք դառնալ». Հրանտ Մելիք-Շահնազարյան


«Քաղաքականության վեկտորի փոփոխությունը կարող է կենսական սպառնալիք դառնալ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մարտ 18 11:16 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների սահմանների ուղղությամբ հրադադարի խախտումները, սպառնալիքները: Արցախի ուղղությամբ նման իրավիճ էր ստեղծվել դեռ մարտի 5-ի դիվերսիայից առաջ, երբ Ադրբեջանը կրկին պարբերաբար թիրախավորում էր նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ի ուղղությամբ էլ գրեթե ամենօրյա կտրվածքով կրակ են բացում Վերջին Շորժայի դիրքերի ուղղությամբ: Ու թեպետ այս ֆոնին ՀՀ իշխանությունները բարձրաձայնում են էթնիկ զտման, ցեղասպանության ու էսկալացիայի վտանգի մասին, այդուամենայնիվ, նորից ցույց են տալիս, թե շարունակում են բանակցել «խաղաղություն» անունը կրող պայմանագրի շուրջ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, բանակցություններ, ըստ էության, չկան:

«Կա Ադրբեջանի կողմից տարբեր խնդիրների պարտադրանք, որը Հայաստանի իշխանությունները, որպես կանոն, ընդունում են և փորձում ադրբեջանական կողմի առաջարկն այնպես փաթեթավորել, որ դա մեր հանրության կողմից որպես հայկական կողմի առաջարկ ընկալվի: Այսինքն, ըստ էության, հանրությանը խաբելով՝ իրողությունները կեղծելու քաղաքականություն են իրականացնում Հայաստանի իշխանությունները: Վերջիններս նպատակաուղղված են բացառապես մեկ խնդրի լուծմանը, այն է՝ վախեցնել մեր ժողովրդին, ցույց տալ, որ եթե չենթարկվեն Ադրբեջանի պահանջներին կամ եթե բավարար չափով զիջողական չլինեն, կլինի նոր պատերազմ, նոր կոտորած և այլն: Սա էլ ագրեսիայի երկրորդ ուղղությունն է՝ հոգեբանականը, որն ուղղված է մեր ժողովրդի դեմ: Հենց տեսնում են, որ ժողովրդի մեջ ինչ-որ ընդվզում, ինչոր դիմադրողականության էլեմենտներ են ի հայտ գալիս, սկսում են վախեցնել պատերազմով»,- «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ նաև հայտարարում են, թե Հայաստանն ի վճակի չէ պաշտպանել իրեն, պաշտպանել Արցախը, ու, հետևաբար, ամեն ինչ պետք է հանձնել Ադրբեջանի«Նիկոլ Փաշինյանը դա անում է լեզվով՝ քարոզչությամբ, Ադրբեջանի իշխանությունները՝ նաև զենքի միջոցով: Փաշինյանի կողմից էթնիկ զտման, ցեղասպանության, նաև էսկալացիայի վտանգի մասին անընդհատ խոսելը հենց այս համատեքստում է պետք դիտարկել, որովհետև հակառակ պարագայում նա ոչ թե պետք է խոսեր մեր՝ դատապարտված լինելու, այլ բանակի վերականգնման, անվտանգային մեխանիզմներ ստեղծելու, նաև մեր գործընկերների հետ համագործակցության և այլնի մասին: Այս պարագայում հայտարարում է, որ Հայաստանը պարտված պետություն է, ու հիմա արդեն Արցախի անվտանգության պատասխանատուներն ուրիշներն են»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով, հենց ՀՀ իշխանությունների վարքագիծն է առիթ հանդիսացել, որ Ադրբեջանը առաջ տանի Արցախի՝ Ադրբեջանին «ինտեգրվելու օրակարգը»։



loading...