53-ամյա Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է գայթակղիչ կերպարում


53-ամյա Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է գայթակղիչ կերպարում
Մարտ 16 23:14 2023

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է Revolve-ի հետ միասին ստեղծած կոշիկի գովազդային արշավի աստղը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

 

 

53-ամյա հայտնին իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել գովազդային արշավից՝  «Ես սիրում եմ կոշիկներ» մակագրությամբ։

 

Նշվում է, որ կոշիկներն արժեն մոտ 170 դոլար։

 

 

Դերասանուհին մի քանի տարի աշխատել է DSW կոշիկի ապրանքանիշի հետ։ Ընդ որում, սուպերմոդել Քենդալ Ջեները նույնպես նախկինում Revolve-ի հետ համատեղ կոշիկներ է թողարկել:



loading...