Թշնամուն բազմիցս ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը նորից ոտքի է կանգնելու. Սուրիկ Խաչատրյան


Թշնամուն բազմիցս ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը նորից ոտքի է կանգնելու. Սուրիկ Խաչատրյան
Հունվար 28 14:59 2023
Սիրելի՛ հայրենակիցներ, հզո՛ր արցախցիներ, ի՛մ սյունեցիներ
Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ ղեկավարների հրամանատարությամբ ծանրագույն պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը կոչ եմ անում մասնակիցը չդառնալ մեր փառավոր բանակը վարկաբեկող ղեկավարության միտումնավոր և թիրախավորված գործողություններին:
 
Մարդիկ, որոնք հայոց բանակում մեկ օր անգամ ծառայություն չեն անցել, երբևէ զենք չեն կրել՝ իրապես պաշտպանելու հայրենի որևէ դիրք, ինչպե՞ս կարող են պատկերացնել բանակի դերի, զինվորի կարևորության, հայրենիքի անվտանգության առաջնահերթությունները։ Կեղծ են բոլոր խոսքերն ու արարողությունները...
Նման կենսուղի անցած բանակը եղել և մնում է մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը:
Թշնամուն բազմիցս ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը նորից ոտքի է կանգնելու: Հայ զինվորը իր բազկի ուժը դեռ ցույց է տալու՝ հիշեցնելու թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը:
Ես էլ անվերապահորեն հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին:
Մենք դեռ անելիք ունենք, ու նոր հաղթանակները դեռ առջևում են։
Խունկ և խոնհարում հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ անմահ հիշատակին:
Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: