«Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ»․ Ռուբեն Մխիթարյան


«Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ»․ Ռուբեն Մխիթարյան
Հունվար 28 12:40 2023

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի որդին օրեր առաջ զորակոչվել է բանակ և Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու հետ լուսանկարները՝ շնորհավորելով Հայոց Բանակի օրը։ 

«Տղես է։ Մի քանի օր առաջ զորակոչվեց: Ինքն իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ: Ինքը գիտի, որ պարտավոր Է ծառայելու: Բարի ծառայություն, տղես: Բարի ծառայություն, տղերք: Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ: Պետություն լինելու է:Բանակ լինելու է»։