Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել


Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել
Նոյեմբեր 28 18:45 2022

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

 
 
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 
 
 

Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։



loading...