Բա սա սրբություն ունի՞


Բա սա սրբություն ունի՞
Սեպտեմբեր 22 15:54 2022

Խաչատրյան Վիգենը, դրսևորելով բացառիկ անբարոյականություն, ընդդիմությանն է մեղադրել սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կատարվածի համար. իբր ընդդիմությունը չարաշահում է հանուն Հայաստանի զոհված զինվորների մայրերի «զգացումները», և այդ ամենն օգտագործում են՝ իշխանությունների հետ իրենց հարաբերությունները պարզելու: «Արդյոք ճի՞շտ է, որ մենք էյսօր ուզում ենք վարկաբեկենք Ոստիկանությունը, որը կարգ է պաշտպանում, վերջին հաշվով, իր նախաձեռնությամբ չի եկել»,-հռետորական հարցադրմամբ է հանդես եկել Վիգենը:

Վիգենն երկու խնդիր է փորձել լուծել. մի կողմից՝ սևացրել է ընդդիմությանը՝ հանիրավի կերպով մեղադրելով չարած բաների համար (սա արել է՝ «զոմբիների» ուղեղը լվանալու նպատակով), մյուս կողմից՝ քծնել է ոստիկաններին՝ նրանց «իշմար տալով», որ շարունակեն նույն ոգով ու գործելաոճով:

Հիմա հարց՝ եթե Ոստիկանությունը Նիկոլինն է, ինչպե՞ս կարղ է ոստիկանը կամ կարմիրբերետավորը կատարել ընդդիմության սրտի ուզածը: Երբ չորս հոգով զոհվածի մորը ոտուձեռից բռնած օդերով քարշ էին տալիս դեպի ոստիկանական մեքենան, դա ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության պատվերն էր՝ իջեցված Ոստիկանությանը, ո՞ւմ էր այդ պահին սպասարկում Ոստիկանությունը: Մարդ իր երեխայի գերեզմանի տերը չէ՞: Եթե ծնողը չի ուզում, որ իր զավակին սպանածը գա ու կեղծավորաբար խոնարհվի գերեզմանի առաջ, ի՞նչ կապ ունի այդտեղ քաղաքականությունը: Մարդիկ գիտեն, չէ՞, Նիկոլն էլ է խոստովանել, չէ՞, որ այդ զոհերը չէին լինի, եթե ինքը համաձայնվեր խնդրի խաղաղ կարգավորմանը: Այդ խոստովանությունը բավարար չէ՞, որ ծնողները փորձեին արգելել «պետական այրերին» շահագործել հերոսների գերեզմանները:

Ինչ վերաբերում է Ոստիկանության «երեսը լվանալու» Վիգենի փորձերին, ապա նա դա անում է՝ շատ լավ իմանալով, որ առանց այդ կառուցի ՔՊ-ական իշխանությունը մեկ ժամ անգամ չի դիմադրի: Նույն քծնանքն էր տիրում ընդդիմության շարժման օրերին, երբ հոշոտվում էին ցուցարարաները, նույն կերպ են քծնում նաև այսօր ոստիկաններին, քծնում են ու փող բաժանում, խիղճներն առնում ու լարում ընդդեմ սեփական ժողովրդի:

Ահա սա է «ժողովրդավար» Հայաստանի իշխանությունների իրական դեմքը՝դեմք, որին երբեք էլ բնորոշ չի եղել մարդկային դիմագիծը:

Վիգենն ի՞նչ մարդ է, օրինակ….

 


loading...