Օգտատեր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Այսօր գնացի մեքենայի հեղուկ գազի բալոնի փորձաքննության: Նախ ասեցին՝ հոպար ջան մաշնեն ստե կայնցրու, հեդո հել երրորդ հարկ, ձախի վրի դուռը: Բարձրացա: Ուզեցին տեխանձնագիր և իմ հեռախոսով նկարած բալոնի պատկերը, գրանցեցին համակարգչում, պահանջեցին 12000 դրամ, ստացան, կնիքը խփեցին ու...վերջ: Ասում եմ՝ բա փորձաքննությու՞նը: Գագոոո՜ միատ են դեղին սարքով բալոնի պատերի հաստությունը նայի: Իջա, Գագոյի ձեռքի դեղին սարքը հիշեցնում էր մանկական խաղալիքի հեռակառավարման վահանակիկ, իրանց լեզվով՝ ՊՈւԼՏ: Պպզեց, այդ հրաշք սարքը տարավ-բերեց բալոնի տակով և հայտնեց արդարացնող դատավճիռը՝ հոպար, ձեր բալոնը լավն ա, կարաք քշեք: Ըհը: Իտալացին և այլն, գլխներին զոռ են տվել գործարան են կառուցել, բալոններ են արտադրում, որի փորձաքննությունը տիեզերական Հայաստանում կարող են անել ամեն պատահած գառաժում: Տհաս ուռոդներ... |
Աղբյուրը` Մեսրոպ Առաքելյան