Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանի հետ


Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանի հետ
Հունիս 22 21:28 2022

Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:

 

Արտգործնախարարները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ, և կարևորել այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։

 

 

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացմանն ու տնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերի։ Կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը։

 

Արարատ Միրզոյանը և Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։

 

Իրավաբան.net



loading...