ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չգիտի, թե ՔՊ-ի համար որն է համազգային նպատակը, բայց իր համար համազգային նպատակ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։
«Այո՛, որ այլևս չկրկնվի։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի Հայաստանի օրակարգում, վաղը, մյուս օրը կասեն՝ «այ, որ ցեղասպանության մասին խոսենք՝ էս կլինի, էն կլինի», հարգելի՛ գործընկերներ, վաղն էլ կարող են ասել՝ եկեք Մատենադարանը քանդենք․ պատերազմ կլինի»,- նշեց Աբրահամյանը։
Նա չբացառեց, որ մի օր էլ կարող են ասել՝ «եկեք ազգային ինքնության լիքը բաներ փոխենք»։
«Հենա, արդեն Արարատից հրաժարման տենդենցը գնում է»,- հավելեց Աբրահամյանը։










