«Կոշտ ու կոպիտ հայտարարություն չեմ անի». ՔՊ-ականը կոչ է անում չհուզվել Հաջիևի հայտարարություններից


«Կոշտ ու կոպիտ հայտարարություն չեմ անի». ՔՊ-ականը կոչ է անում չհուզվել Հաջիևի հայտարարություններից
Սեպտեմբեր 14 14:53 2026

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգին։

Նրա համար բնական է, որ Ադրբեջանից կարող են լինել և՛ վատ, և՛ լավ հայտարարություններ։

«Ամեն անգամ հուզվել ու բերել սարքել թեմա Հաջիև ներքին ինչ-որ տեսանյութ... վերջ, էլ չեմ խոսում այս մասին»,- ասաց ՔՊ-ականը։

Նա ասաց, թե պետք չէ սպասել, որ ինքը կոշտ ու կոպիտ հայտարարություն պետք է անի Ալիևի օգնականի հասցեին։

«Չեք ստանալու»,- նշեց ՔՊ-ականը։