Սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, ամեն գնով արդարացումները միայն թուլացնում են մեր պետականությունը. Թաթոյան


Սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, ամեն գնով արդարացումները միայն թուլացնում են մեր պետականությունը. Թաթոյան
Մայիս 28 18:57 2022

Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ:

Ինքնապառակտումը, սեփական պետության նկատմամբ գործած սեփական սխալների համար ուրիշներին մեղադրելը, այդ սխալների ամեն գնով արդարացումներն ու կոծկումները միայն թուլացնում են մեր պետականությունը:

Իրավունքի գերակայություն ու մարդու իրավունքների երաշխավորում, ազգային արժեքների պաշտպանություն ու հանրային համերաշխություն. սրանք են այն իրական արժեքներից, որ մեզ կտանեն անվտանգ ու ուժեղ պետության ճանապարհով:

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի կապակցությամբ: