«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ո՞վ է պատասխանատու բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման, բնակվարձերի վճարման համար, արցախցիներն առ այսօր խնդիրների են բախվում, աշխատավարձերը ցածր են, վարձով տները թանկացել են, ոմանք ստիպված Հայաստանում Արցախի ներկայացուցչություն են տեղափոխվում, բայց հիմա էլ այդ շենքն են ուզում խլել։
«Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին։ Հայաստանում ուրիշ մարդ չկա՞, որ տուն չունի։ Ինչու՞ են Ղարաբաղի ներկայացուցչություն տեղափոխվում, թող Ձեր տուն տգեղափոխվեն։ Երբ գան, Ձեր տուն մտնեն, ոստիկանություն չկանչեք, չբողոքեք»,- պատգամավորին արձագանքեց Փաշինյանը։
Ի պատասխան՝ Արեգա Հովսեփյանն ընդգծեց՝ ինքն էթնիկ զտման ենթարկված արցախցի ընտանքին առաջարկել է իր տանը բնակվել, բայց բոլոր 150 000 բռնի տեղահանվածներին չի կարող իր տանը տեղավորել։










