Որ Նիկոլը վարչապետ է, Պուտինը, Բայդենն ու Միշելը մեղք չունեն, շահ ունեն, մեղք ունի հայ ժողովուրդը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)


Որ Նիկոլը վարչապետ է, Պուտինը, Բայդենն ու Միշելը մեղք չունեն, շահ ունեն, մեղք ունի հայ ժողովուրդը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Մայիս 26 21:12 2022

 

Որ Նիկոլը վարչապետ է, Պուտինը, Բայդենն ու Միշելը մեղք չունեն, շահ ունեն, մեղք ունի հայ ժողովուրդը: Փաշինյանը Բրյուսելում հերթական քայլն արեց՝ հրաժարվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և Արցախից։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«Փաշինյանը ստում է, որ բրյուսելյան  հայտարարությունը Շառլ Միշելի ձևակերպումն էր, սա համաձայնեցված տեքստ է։ Եթե անգամ Լեռնային Ղարաբաղի անվանումը չես կարողանում պաշտպանել տեքստում, ինչպե՞ս ես պաշտպանելու ինքնորոշումն ու կարգավիճակը։ Գցել Միշելի,  Չարլի Չապլինի կամ Սերգեյ Բուբկայի ջեբը էս խայտառակությունը՝ անհնար է։ Երբ Նիկոլը ասում է ձեր մեջքի հետևում ոչինչ չեմ անի, նմանվում է նարկոմանի, որն ամեն անգամ բարեկամներին ասում է էլ չեմ քաշելու կամ երակներս լցնելու»,- նշել է Աշոտյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ թե դեռ 2007-ին, Մադրիդյան սկզբունքներով, իշխանությունները համաձայնել էին, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու, Արմեն Աշոտյանն ասել է․  «Եթե 2007-ին տվել էինք, ապա Ադրբեջանը ինչու՞ վազելով չէր գնում այդ քայլին, դիմադրում էր։ Անգամ Ալիևն այս աստիճանի ապուշ և սուտ փաստարկ չի բերել, որը հիմա բերում է Փաշինյանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․