Պարտադիր զինվորական ծառայություն չանցած բարձրաստիճան պաշտոնյաների զավակների շարքում, որի ցուցակը Factor.am-ին տրամադրել է պաշտպանության նախարարությունը, նաև Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Սեյրան Սարոյանի որդին է՝ Զարզանդ Սարոյանը։
Այսօր խորհրդարանում լրագրողները Ս.Սարոյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ պատճառով է իր որդին ազատվել ծառայությունից:
«Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ: Գնացեք խալխի մասին մտածեք: Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել»,- հայտարարեց Սարոյանը: Վերջինս հունից դուրս եկավ եւ հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել նշելով, որ տրամադրությունն ընկավ:
«Չափ կա, էլի, ամեն ինչին»,- ասաց նա և հեռացավ: