«Ահա այսպիսի «ժողովրդավարության առաջընթաց»»․ Ռուբեն Մելիքյան


«Ահա այսպիսի «ժողովրդավարության առաջընթաց»»․ Ռուբեն Մելիքյան
Փետրվար 20 15:34 2022

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Տևական ժամանակ է՝ ինչ բարձրաձայնում եմ ներազգային ՌԱՍԻԶՄԻ մասին։ Սակայն որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով («Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը»): Ինչու՞։

Որովհետև արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն։ Եվ ահա այսօր մի թունդ նիկոլական կատարել է արցախահայերի նկատմամբ ակնհայտ թշնամություն քարոզող գրառում (հղումը՝ ստորև), որը հավանել է, օրինակ, քպ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

Վստա՛հ եղեք. քրգործ չի հարուցվելու։

Մինչդեռ քրգործեր են հարուցվում այն մարդկանց հանդեպ, ովքեր նիկոլ փաշինյանին անվանում են օրինակ «թափթփուկ» կամ «համբալապետ»։

 

 

 

Ահա այսպիսի «ժողովրդավարության առաջընթաց»»։