«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ զբաղված եք ձեր կոմից մերժելի ԺՊ-ի նկարի ֆլեշմոբ-ժամանցով և հետևաբար ոչ միտումնավոր, բայց այնուամենայնիվ նրա PR-ով տեղեկացնեմ, որ Դոնեցկի և Լուգանսկի շուրջ իրավիճակը շեշտակիորեն սրվում է:
«Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարը ուղերձով դիմել է իր համաքաղաքացիներին, հայտարարելով բնակչության համընդհանուր և կենտրոնացված տարհանման մասին դեպի Ռուսաստան: Խոսքը գնում է մոտ 2 մլն 270 հազար բնակչության մասին, եթե միանա նաև Լուգանսկը, ապա շուրջ 3 մլն բնակչության:
Սա նշանակում է 1570 կմ ռուս-ուկրաինական սահմանի ողջ շփման գծով համարյա պատերազմական իրավիճակ է: Սա ստեղծելու է Ռուսաստանի համար ծայրահեղ լարված և վտանգավոր իրավիճակ գործընկեր երկրների ողջ պարագծային անվտանգային համակարգի երաշխավորման առումով: Մեր ռազմական և անվտանգային համակարգը՝ ավելի ճիշտ այն ինչ դեռ մնացել է այդ համակարգից, լրջագույն պլանավորման պետք է անցնի ադրբեջանական հնարավոր հերթական ագրեսիան, թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի նկատմամբ կանխելու համար:
Սա հենց այն պատեհ պահերից մեկը կարող դառնալ Ադրբեջանի համար «կիսատ մնացածը» ավարտին հասցնելու առումով:
P.S. Զգոնության կոչը բացարձակապես չի վերաբերվում ՀՀ իշխանություններին: Այն վերաբերվում է մեր ռազմական և անվտանգային համակարգերում իրենց ծառայությունը իրականացնող սպաներին և մասնագետներին, ովքեր պատվով շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:










