Մոտավեր ասեմ ոնցա աշխատում սխեման։
Համացանցում ընտրում են զինվորականների, ինչը բարդ բան չի, և սկսում գեղեցիկ աղջիկների նկարներով գրել։
Դե բնականաբար, պոստերում պարապ լռված միջին վիճակագրական հայ որձը ասումա վուալյա։ Էս ինչ հզոր եմ ես։
Սկսվումա շփումը։ Դե հակառակ կողմում նստած հակառակորդի հատուկ ծառայության աշխատակիցը հայերենով «թուլացնումա» գրգռված, ուղեղը կորցրած պարապ զինծառայողին։
Շփումը այնքանա խորանում, էդ «աղջիկը» շանտաժի մատերիալա ունենում նամակների, նկարների, վիդյոների տեսքով։
Դե բնականաբար սկսվումա շանտաժը էդ ամենը հրապարակելու։ Թե ընտանեկան թե այլ միջավայրում։
Դե թասիբով հայն էլ չհրապարակելու համար սկսումա ինֆո տալ։ Հետո որ էդ ամենը նաև հաճելի լինի ու ավելի խորը քաշվի գործի մեջ մեր ուլը, հակառակորդի կողմից ֆինանսական մուտքերնա սկսվում առաջադրանքների դիմաց։
Ու էդպես գրգռված, անուղեղ հայ որձը դառնումա ազգի դավաճան։
Էս սխեմայով ժամանակին պաշտոնյաներին ու գործարարներին էին շանտաժ անում հատուկ խմբեր ավելի լուրջ փաստերով։
Են որ ասում են զինվորական ֆոռմով նկար չի կարելի համացանց դնել, այ սենց դեպքերի կանխման համարա, որ գոնե չթիրախավորվեն ես անուղեղները։










