«Այս աղբավայրի անմիջապես կողքին մարդիկ են ապրում, նրանց երեխաներն են ապրում». Հակոբ Միկոյան


«Այս աղբավայրի անմիջապես կողքին մարդիկ են ապրում, նրանց երեխաներն են ապրում». Հակոբ Միկոյան
Փետրվար 6 21:48 2022

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն:
Այս աղբավայրի անմիջապես կողքին մարդիկ են ապրում։ Այդ նույն մարդկանց Երեխաներն են խաղում...
Անկեղծ ասած տարակուսած եմ։ Չեմ ուզում հավատալ, որ ինչ որ մեկին դուր է գալիս այս վիճակը:
Բա լավ, ի՞նչ անենք: Ումի՞ց պահանջենք:
Ախր այս կենցաղով ապրող մարդկանց հետ հույսեր ո՞նց կապենք: Ո՞նց գնանք ու պահանջենք ինչ-որ մեկից ինչ-որ բան...
Չգիտեմ, անկեղծ չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վերջը։ Բայց մի բան հաստատ գիտեմ, ես և իմ ընկերները չենք հանձնվելու։
Գնել Սանոսյան ջան, դուք պիտի ինձ զանգահարեիք։ Հասկանում եմ, որ շատ զբաղված եք, բայց ես անհամբեր սպասում եմ Ձեր զանգին։
Անկախ նրանից, իշխանությունները կաջակցեն #ՄաքրաՊատմանը թե ոչ։ Միևնույնն է, ուշ թե շուտ այն տեղի է ունենալու։ Չկասկածեք»։