Սա´ է իսկական անմահությունը. Հայկ Մարությանը՝ Արթուր Գրիգորյանի մասին


Սա´ է իսկական անմահությունը. Հայկ Մարությանը՝ Արթուր Գրիգորյանի մասին
Փետրվար 6 19:30 2022

Այսօր հրաժեշտ ենք տալիս Արթուր Գրիգորյանին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

«Մաեստրոն ոչ միայն հարստացրեց իր ստեղծագործությամբ մեր ժամանակակից երգարվեստը, բարձր նշաձող դրեց իր ժամանակակիցների առաջ, այլև պրոֆեսիոնալ երգիչների ու երաժիշտների մի քանի սերունդ կրթեց, և սրանով իսկ նրա մեղեդին մեզ հետ կլինի դեռ շատ երկար ժամանակ։

Սա՛ է իսկական անմահությունը։

 
 

 

 

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի վարպետ»: