44 օր սուտ տարածելուց մի դրվագ. Տիրայր Մուրադյան


44 օր սուտ տարածելուց մի դրվագ. Տիրայր Մուրադյան
Փետրվար 5 23:55 2022

 

44 օր սուտ տարածելուց մի դրվագ
Պաշտոնական լրահոսը Մոշխմհատի, Մադաթաշենի, Ակնաղբյուրի և Ջրաղացների անկման մասին հաղորդագրություն չի տարածել: Հոկտեմբերի 25-ին, երբ Մոշխմհատն անցել է ադրբեջանական ուժերի հսկողության տակ, պաշտոնական որևէ աղբյուր չի հայտնել այդ մասին: Ավելին, Մադաթաշենը և Ավետարանոցը հակառակորդի կողմից գրավված լինելու պայմաններում, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհանիիսյանը հոկտեմբերի 27-ին հայտարարել է, որ մարտեր են ընթանում Ավետարանոցում: Հոկտեմբերի 26-ին՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, Էլեկտրոնային եղանակով Արծրուն Հովհաննիսյանին հարց է տրվել, թե արդյոք հայկական կողմը տիրապետում է հակառակորդի զորաշարժին և ո՞ր ուղղություններով է։ Պատասխանը չուշացավ․
«Այո, տիրապետում ենք, գիտենք հակառակորդի մտահղացումները, ուղղությունները։ Ռազմական միտքը տեղում է, ռազմական ղեկավարությունը փայլուն տիրապետում է իրավիճակին»։ Իսկ հակառակորդի ուղղությունը Շուշին էր: 2 շաբաթ անց հայկական ուժերը փորձում էին պաշտպանել Շուշին, բայց հակառակորդին հաջողվեց գրավել բերդաքաղաքը: