Էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման մշուշոտ հեռանկարները որպես պայծառ ապագա ներկայացնելու հետ մեկտեղ խոսեք նաև դրա առավել քան շոշափելի ռիսկերի մասին։ Վաղը դուք եք դրանց տակ մնալու։
Նախքան ազատականացումը որպես փրկություն ներկայացնելը խոստովանեք, որ դրա ծրագիրը մշակվել ու հաստատվել է 2017 թ.-ին՝ Կ. Կարապետյանի ուղիղ ղեկավարության ներքո։ Դուք ընդամենը ժապավենն եք կտրել։
Ջեր պաթոսային ելույթները ազատականացման հրաշքի վերաբերյալ մերկապարանոց են լինելու այնքան ժամանակ, մինչև Հայաստանում շարունակելու են գործել հակասոցիալական սակագներ։ Իսկ դրանք իջեցնելու համար դուք չունեք ոչ մի ռեսուրս։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից










