«Դատախազության ու նախարարությունների աշխատակիցների մեքենաները մշտապես խցանում են Վազգեն Սարգսյան փողոցը». Արեն Ափիկյան


«Դատախազության ու նախարարությունների աշխատակիցների մեքենաները մշտապես խցանում են Վազգեն Սարգսյան փողոցը». Արեն Ափիկյան
Փետրվար 1 09:52 2022

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Շահումյանի հրապարակն էս 3 տարի ա դատարկել են, մեքենաների կայանումն արգելված է: Ով գալիս կանգնում ա, 10 րոպեից տանում են մեքենան:

Միաժամանակ դրա հետ՝ 100 մետր վերև, դատախազության ու նախարարությունների աշխատակիցների մեքենաներն արդեն 3-րդ շարքում են կայանում ու մշտապես խցանում Վազգեն Սարգսյան փողոցը: Բնականաբար, դրանք չեն տարհանվում, որովհետև իրանց կարելի ա»:

 

 
Աղբյուրը` Արեն Ափիկյան