Հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը


Հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Հունվար 30 12:56 2022

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով համացանցում շրջանառվող այն լուրին, որ իբր փետրվարի 7-ից ողջ կրթական համակարգն անեցնելու է հեռավար ուսուցման:

«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»,- գրել է նա