«Պետոն իր УАЗ -ով ելել էր թշնամու տեղադրած ականի վրա․ ուժեղ պայթյուն որոտաց, УАЗ-ը օդ բարձրացավ»․ ազատամարտիկի հուշերը


«Պետոն իր УАЗ -ով ելել էր թշնամու տեղադրած ականի վրա․ ուժեղ պայթյուն որոտաց, УАЗ-ը օդ բարձրացավ»․ ազատամարտիկի հուշերը
Հունվար 30 12:23 2022

Ազատամարտիկ Վարազդատ Բոյաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1993 թվականի ամռանը մեր գումարտակը տեղակայված էր Չլդրան գյուղի բարձրունքներում: Չորս բարձրունքները, ի պատիվ մեր ընկերոջ՝ Կարոտ Մկրտչյանի, կոչել էինք Կարոտ-1, Կարոտ-2, Կարոտ-3 և Կարոտ-4: Պետոն եկել էր դիրքերը ստուգելու և ընդամենը մեզանից մի քանի քայլ հեռու, իր УАЗ -ով ելել էր թշնամու կողմից տեղադրված ականի վրա: Որոտաց ուժեղ պայթուն, УАЗ ը մոտ երկու մետր օդ բարձրացավ...
Բարեբախտաբար, այս անգամ Պետոն ողջ մնաց:
Մի քանի օր անց, մեզ փոխարինեցին Սովետաշենի գումարտակի տղաները, մենք վերադարձանք Շուշի լողանալու և մի քանի օր հանգստանալու համար, (մեր դիրքերի մոտ, մի թափառական կով կար, հայի էր, թուրքի էր չգիտեմ, էդ անասուն էլ բարձեցինք մեքենան, բերեցինք Շուշի)
Գումարտակում բոլորը խաշլամի ախորժակ են պահել, բայց ում խնդրում ենք չեն մորթում էդ «տրաֆեյին», ստիպված ես ու մեղրաշենցի Գրիգորյան Սենիկը մորթեցինք կովին:
Երբ արդեն պատրաստ էր խաշլաման, մի մեծ աման լցրեցի, տարա Պետոյենց սենյակ, ասի՝ ընկեր ջան, քո ծննդի համար եմ կովս մորթել։ Ծիծաղեց, թե՝ Վարո ջան, իմ ծնունդը հունվարին է: Ես էլ, թե՝ Պետո ջան, էն ձմեռվա ծննդի համար չէ, որ մորթել եմ, էն որ երկու օր առաջ մինի վրա ելար ու ողջ մնացիր, դրա համար եմ մորթել:
Շնորհավոր ծնունդդ, ընկեր ջան»: