|
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Իրավական անվտանգությունը պետական անվտանգության առանցքային բաղադրիչն է՝ բոլոր քաղաքական գործընթացների իրավական հիմքն ու կողմնացույցը։ Բաց տեքստով ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բարեկամության երաշխիքներից մեկը Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելն է, ինչո՞ւ, որովհետև «իրենք ուժեղ են» (և սա միջազգայնագետ կոչվածի դատողություն է)։ Թե ինչո՞ւ Գերմանիայի մտքով չէր անցել նոր Սահմանադրություն պարտադրել Իսրայելին՝ որպես բարեկամության երաշխիք. ստացվում է, որ այդչափ ուժեղ չէին։ Ալիևը ստում է, հայտարարելով, որ իբր Սահմանադրությունում ամրագրված են Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ։ Թերևս, սա խորամանկ քայլ է՝ շեղելու ուշադրությունը մեկ այլ կարևոր՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման» հարցից, ինչն ամրագրված է Անկախության հռչակագրով (11-րդ կետ), որի վրա հղում է արված Սահմանադրությամբ։ |
«Սա խորամանկ քայլ է՝ շեղելու ուշադրությունը «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման» հարցից»․ Գ․ Դանիելյան
Աղբյուրը` Գևորգ Դանիելյան










