«Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել»․ Արմեն Աշոտյան


«Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել»․ Արմեն Աշոտյան
Հունվար 28 19:06 2022

 

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում շատ վայրեր կան, որ կարելի էր այցելել մեր բանակի ծննդյան օրվա կապակցությամբ:

 

Իհարկե, և Եռաբլուր, որտեղ հանգչում են մեր ընկերների, մեր զինակից եղբայրների, մեր որդիների և հայրերի, մեր հերոսների աճյունները:

Եվ այլ բազմաթիվ տեղեր, որոնք հայկական են մնացել մեր բանակի շնորհիվ, որոնց պաշտպանության համար հայ զինվորի արյուն է հղվել:

 

Այսօր մենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Սարդարապատում ենք հարգում մեր բոլոր զոհվածների հիշատակը, Սարդարապատում ենք նշում մեր բանակի ծննդյան օրը, որովհետև կարծում ենք, որ երկրում ստեղծված օրհասական վիճակը պահանջում է ազգային համախմբում, այնպես, ինչպես 100 տարի առաջ Սարդարապատում էր:

Որովհետև մեր ազգի և պետության գլխին կուտակված սպառնալիքները նույնն են, ինչ 100 տարի առաջ էին և նրանք չեզոքացվեցին Սարդարապատի հերոսամարտով:

Որովհետև եթե մենք չենք ուզում վերջնականապես կորցնել մեր պետությունը, մեր ինքնությունը, մեր Հայրենիքը և մեր արժանապատվությունը, ապա մեր, 21-րդ դարի Սարդարապատը դեռ առջևում է:

Մենք այստեղ ենք ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու:

Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել: