Վերջին երկու տարիներին Բանակի տոնը այլ է՝ ոգեկոչում. Գևորգ Փարսյանը, կապանցիների ուղեկցությամբ, այցելել է Բաղաբուջի հուշահամալիր


Վերջին երկու տարիներին Բանակի տոնը այլ է՝ ոգեկոչում. Գևորգ Փարսյանը, կապանցիների ուղեկցությամբ, այցելել է Բաղաբուջի հուշահամալիր
Հունվար 28 14:08 2022

Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Կապան համայնքապետ Գևորգ Փարսյանը, կապանցիների ուղեկցությամբ, այցելել է Բաղաբուջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին.

«Այսօր լրացավ Հայոց Բանակի կազմավորման 30–ամյակը։ Հարավային մայրաքաղաք Կապանը տարիներ շարունակ հունվարի 28-ը նշել է բազում տոնական միջոցառումներով։ Քաղաքում տոնական տրամադրությունն ու հնչող երաժշտությունն այդ օրերին անպակաս էին։

Սակայն, վերջին երկու տարիներին Բանակի տոնը այլ է՝ ոգեկոչում։

Այսօր Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և բազմաթիվ կապանցիների ուղեկցությամբ, այցելել է Բաղաբուջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին»,-ասված է Կապանի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

 



loading...