Դանակահարություն՝ Երևանում. 36-ամյա տղամարդը որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց


Դանակահարություն՝ Երևանում. 36-ամյա տղամարդը որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց
Հունվար 21 19:38 2022

Հունվարի 19-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Ավանի Իսահակյան թաղամասի 4-րդ շենքից որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա տղամարդու։

 

 

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 34-ամյա տղամարդը, որը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք։

 

Նա խոստովանական բացատրություն է տվել, որ վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակով մի քանի անգամ խփել է իր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո ինքը դանակահարել է նրան:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է քննություն: