Սկանդալաին տեսանյութ. Հունվարի 11-ին Վարդենիսի մոտակայքում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ հայ զինվորները կրկին ավտոմատներով են պայքարում իրենց գլխավերևում թռչող ԱԹՍ-ների դեմ


Սկանդալաին տեսանյութ. Հունվարի 11-ին Վարդենիսի մոտակայքում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ հայ զինվորները կրկին ավտոմատներով են պայքարում իրենց գլխավերևում թռչող ԱԹՍ-ների դեմ
Հունվար 13 15:25 2022

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հայ զինվորները 2022 թ. հունվարի 11-ին Վարդենիսի մոտակայքում տեղի ունեցած զինված բախումների ժամանակ, որի ընթացքում, ցավոք, հայկական կողմն ունեցավ 3 զոհ, պայքարում իրենց գլխավերևում թռչող՝ թշնամու ԱԹՍ-ների դեմ: Նրանք փորձում են խոցել թշնամու ԱԹՍ-ները իրենց ամրակցված ավտոմատներով, այլ ոչ թե ՀՕՊ որևէ միջոցով:

2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեցին հայկական բազմաթիվ հողեր, ստեղծված նոր դիրքերն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ողբալի վիճակում են: Բացի հասարակ կահավորանքից, հայ զինվորները չունեն անգամ ՀՕՊ թեթև տեսակի սպառազինություն՝ անընդհատ երկնքում պտտվող ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար:

Իսկ այդ նույն իրականությունում ՀՀ ԱԺ նախագահը, դիրքերում կահավորանքի կամ սպառազինության ապահովումը նախաձեռնելու փոխարեն, գնում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար արժողության BMW:

 


loading...