Հակոբյանը չի ցանկացել բողոքել Կոնջորյանի եղբոր դեմ․ նոր մանրամասներ՝ աղմկահարույց գործից


Հակոբյանը չի ցանկացել բողոքել Կոնջորյանի եղբոր դեմ․ նոր մանրամասներ՝ աղմկահարույց գործից
Սեպտեմբեր 17 20:35 2026

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, Նաիրի Հակոբյանի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ Կոնջորյանի կողմից ենթադրյալ խուլիգանություն կատարելու դրվագով նախաքննությունը շարունակվում է։

Կոնջորյանի ծեծի դրվագով մեղադրյալ, Աբովյան համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանի պաշտպան Աբգար Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ մեղադրանքի հիմքում միայն Ավետ Կոնջորյանի ցուցմունքն է և տեսաձայնագրությունը։ Նաիրի Հակոբյանը ցուցմունք չի տվել՝ օգտվելով լռելու իրավունքից, առերեսում ևս տեղի չի ունեցել՝ ինչպես ծեծի, այնպես էլ՝ խուլիգանության դրվագով։

Ավետ Կոնջորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում առ այս պահը չի հարուցվել, Նաիրի Հակոբյանի պաշտպանը նշում է՝ դժվար էլ հետապնդում լինի, քանի որ այդ մասով իր պաշտպանյալը՝ Նաիրի Հակոբյանը, իրացրել է լռելու իրավունքը և չի ցանկացել որևէ ցուցմունք կամ տվյալ հայտնել որևէ անձի, այդ թվում՝ Ավետ Կոնջորյանի դեմ, բողոք չունի, հետևաբար, առաջին հայացքից հեռանկարային չէ, որ հետապնդում հարուցվի։

Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողի նկատմամբ հնարավոր հետապնդման մասին տեղեկություններ ևս պաշտպանը չունի