Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեները


Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեները
Դեկտեմբեր 2 21:56 2021

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին: Հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

 
 
 

Նա թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության ավիացիոն ինժեներն էր, որն աշխատել է որպես կառուցման աշխատանքների կատարման և վերլուծության խմբի ղեկավար:

 
 
 

Նշվում է, որ մեքենան բախվել է բեռնատարին: Բացի Թարըք Քեսեքչիից մահացել է մեքենայում գտնվող ևս 3 մարդ:



loading...