Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները


Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները
Հոկտեմբեր 19 19:48 2021
Ինքնաթիռը րոպեներ առաջ է թռել Բաքվից և մոտ մեկ ժամ հետո արդեն Երևանում կլինի։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։
Նրանք են.
1.
Ամբարդանյան Մելս Կարապետի
2.
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3.
Մանուկյան Ժորա Վանոյի
4.
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5.
Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Նրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29–ին։
Հիշեցնենք` Sputnik Արմենիայի տվյալներով` հայ ռազմագերիներին բերող ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։
Ռազմագերիներ բերող ինքնաթիռ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Գերիների նոր խումբ են բերում Բաքվից
Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին էր հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։


loading...