ՀՀ-ում համերգներ, ռեստորաններ գնալիս անձը կներկայացնի քովիդի դեմ բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող թուղթ. ի՞նչ իրավիճակ է այլ երկրներում


ՀՀ-ում համերգներ, ռեստորաններ գնալիս անձը կներկայացնի քովիդի դեմ բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող թուղթ. ի՞նչ իրավիճակ է այլ երկրներում
Հոկտեմբեր 13 22:43 2021

 

Ինչպես հայտնի է՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում, ըստ որի՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Այս մասին հոկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

 

Նրա խոսքով, այդ պատճառով 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե դա տևում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք:

«Այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու՝ որպես ամենամյա արձակուրդ, և չի համարվելու ստաժ»,- ասել է փոխնախարարը:

 

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն էլ հավելել է, որ վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ընդունված իրավական ակտով ֆեդերալ ծառայողների համար գրեթե նմանատիպ սահմանափակումներ են կիրառվել, ինչը նախատեսվում է կիրառել մեզ մոտ:

 

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի հաղորդմամբ էլ՝ այս պահին քննարկվում է մեկ այլ նախագիծ, որով կսահմանվի ժամանցի վայրեր՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։

 

Դրա վերաբերյալ նախնական նախագիծը պատրաստ կլինի երկու շաբաթից:

Ավելին՝ 168.am