Վերջին խորհրդարանական ընտրությունները չլուծեցին ճգնաժամը, որովհետեւ վերարտադրվեց այսօրվա իշխանությունը: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ներքաղաքական ճգնաժամը եւս հաղթահարված չէ, որովհետեւ խնդիրները լուծված չեն: Այս իշխանությունը վերարտադրվել է համատարած խախտումների պարագայում եւ ճգնաժամը չի կարող հաղթագհարվել, քանի դեռ մեր երկրի առեջււ կանգնած մարտահրավերները լուծված չեն: Չես կարող պետական պարտքն ավելացնելով աշխատավարձ տաս եւ հպարտանաս տնտեսության առաջընթացով: 42 տոկոսով այս իշխանությունը պետական կարտքն ավելացրել է: Ճգնաժամը խորանալու է»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ սխալ է մտածել, որ ԱԺ անցնելով իրենք կաշկանդում են ունենալու իրենց պայքարի մեջ. «Ընդհակառակը, մենք հիմա պայքարը տեղափոխում ենք նաեւ խորհրդարան»: