Մենք իրականում ապրում ենք երկիր-դրախտավայրում․ մեր մեծագույն խնդիրն այն է, որ մարդն ինքն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում․ Նիկոլ Փաշինյան


Մենք իրականում ապրում ենք երկիր-դրախտավայրում․ մեր մեծագույն խնդիրն այն է, որ մարդն ինքն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում․ Նիկոլ Փաշինյան
Հունիս 10 16:22 2021

Արդեն երկրորդ անգամ ճանապարհից այդ մտքին եմ գալիս և էլի պետք է խոսեմ դրա մասին՝ ժողովուրդ, մենք իրականում ապրում ենք մի երկիր-դրախտավայրում։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Լոռու մարզի Մեծավան համայնքում քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ճանապարհով, որ անցնում եմ, նայում եմ սարերին, լանջերին, դաշտերին, իսկապես սա մի աննկարագրելի հայրենիք է։ Մեր մեծագույն խնդիրն այն է, որ մարդն ինքն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում»,- ասաց նա՝ նշելով, որ երբ ասում են՝ «ապագա կա», իրենց հեռավոր նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացին ՀՀ-ում իրեն համապատասխան ձևով զգա․ զգա այնպես, ինչպես երկիրն է, հայրենիքն է։

«Ինչն է պատճառը, որ դրախտավայրում մենք մեզ չենք զգում դրախտում, պատճառը մեկն է՝ մենք դեռևս ի վիճակի չենք եղել ստեղծել հնարավորություններ, որ մարդիկ աշխատեն և իրենց աշխատանքով զարգացնեն երկիրը»,-ասաց նա։