Կանադան կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին


Կանադան կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Մայիս 7 10:30 2021

Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտը Twitter-ում գրառում է կատարել՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը, ինչն առանցքային քայլ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համար: Կանադան շարունակում է հանդես գալ բոլոր հայ գերիների ազատ արձակման կոչով»,- ասված է հրապարակման մեջ։

 



loading...