Ռուսաստանցի բժիշկ-էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան նշել է սննդից հոգեբանական կախվածության նշանները: Այս մասին նա պատմել է բժիշկ-հոգեթերապեւտ Եվգենի Կուշնիրսկայայի հետ համատեղ ուղիղ եթերում՝ իր Instagram-օգտահաշվում։
Պավլովան նշել է, որ սննդի խանգարումները կարող են առաջանալ ոչ միայն սննդային սխալ սովորությունների կամ էնդոկրին համակարգի խափանման պատճառով, այլեւ հոգեբանական բնույթի խնդիրների պատճառով: Նա թվարկել է յոթ տագնապալի ախտանիշներ եւ նշել, որ եթե մարդը դրանցից գոնե երեքն ունի, ապա նա պետք է դիմի հոգեթերապեւտին:
Ըստ բժշկի, սննդային վարքի խանգարում ունեցող մարդը մշտապես մտածում է սննդի մասին: Նա նաեւ ցանկանում է ուտել, չնայած օրվա վիճակին եւ ժամին, եւ նրա սիրած զվարճանքը սրճարան կամ ռեստորան այցելելն է:
Պավլովան համարում է տագնապալի ահազանգ նաեւ տրամադրության կախվածությունը ուտելուց: Եթե ուտելուց հետո մարդը կտրուկ ուրախանում է, եւ նույնիսկ սովի փոքր զգացումով դառնում է դյուրագրգիռ, նա կարող է կախվածություն ունենալ ուտելուց: Հոգեբանական խնդիրների ակնհայտ ախտանիշ բժիշկը համարում է նաև մեղքի զգացողությունը յուրաքանչյուր ուտելուց հետո։
Էնդոկրինոլոգն ընդգծել է, որ հոգեթերապևտին ժամանակին դիմելը կարող է օգնել ազատվել սննդի մասին կպչուն մտքերից և հաղթել սննդային վարքի խանգարմանը:










