Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 երկրների հետ


Ռուսաստանը հունվարի 27-ից վերականգնում է ավիահաղորդակցությունը 4 երկրների հետ
Հունվար 26 00:32 2021

Ռուսաստանը չեղարկում է երկիր մուտք գործելու սահմանափակումները Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ կառավարության որոշմանը, վերոնշյալ երկրների հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հունվարի 27-ից:

ՌԴ քաղաքացիները նույնպես կկարողանան մեկնել այդ երկրներ: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
 
Նշվում է, որ տվյալ երկրների քաղաքացիներին և այնտեղ կացության իրավունք ունեցող անձանց թույլ կտրվի մուտք գործել Ռուսաստան օդային անցակետերով:  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը մինչև փետրվարի 1-ը երկարաձգում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը՝ պայամանվորված կորոնավիրուսի համավարակով:



loading...